«Ռոսպոտրեբնադզոր»-ը սահմանափակումներ է մտցրել Լիտվայից ներկրվող կաթի նկատմամբ:
Գերատեսչության ղեկավար Գենադի Օնիշչենկոյի խոսքով՝ ստուգումների արդյունքները թույլ են տալիս սահմանափակումներ մտցնել Լիտվայի առանձին ընկերությունների արտադրանքի նկատմամբ: Հայտնի չէ, թե հատկապես որ ընկերությունների մասին է խոսքը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Օնիշչենկոն նշել է, որ հայտնաբերվել են անվտանգության տեսակետից կասկածելի ցուցանմուշներ եւ հավաստիացրել է, որ իր գործողություններում ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա, այլ միայն հոգատարություն ռուսական սպառողի նկատմամբ:
Օգոստոսին «Ռոսսելխոզնադզոր»-ն արդեն սահմանափակումներ էր մտցրել լիտվական մի քանի արտադրողների նկատմամբ՝ պանրում, կաթնաշոռում եւ կաթում տետրացիկլին հայտնաբերելուց հետո:
Լիտվական կաթնամթերքի հետ կապված Օնիշչենկոյի սահմանափակումները համընկել են Ռուսաստանի եւ Լիտվայի մաքսային կոնֆլիկտի հետ: Վիլնյուսում դժգոհ են սահմանին լիտվական ապրանքների եւ փոխադրողների մանրամասն ստուգումներից: Լիտվան այս կապակցությամբ արդեն բողոքել է Եվրամիությանը, որն էլ խոստացել է աջակցել:
ԵՄ-ն աջակցել է Լիտվային՝ Ռուսաստանի հետ մաքսային կոնֆլիկտում




























