Հոկտեմբերին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը կայցելի Շվեյցարիա, որտեղ Բեռնում, հոկտեմբերի 7-9-ին տեղի է ունենալու Միջխորհրդարանական միության ասամբլեան (IUP): Այս մասին NEWS.am-ին հայտնել են ԱԺ աղբյուրները:

Թեեւ այս պահին չի հրապարակվել Հովիկ Աբրահամյանին ուղեկցող պատվիրակության կազմը, այդուհանդերձ, կարելի է ենթադրել, որ նրան կուղեկցեն Միջխորհրդարանական միության անդամներ Կարինե Աճեմյանը (ՀՀԿ), Բազմասեր Առաքելյանը (ԲՀԿ), Արմեն Բաբայանը (ՀՅԴ), Հեղինե Բիշարյանը (ՕԵԿ), Հերմինե Նաղդալյանը (ՀՀԿ), Թեւան Պողոսյանը («Ժառանգություն»), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ) եւ Մարտին Սարգսյանը (ՀՀԿ):