Ոստիկանության Շենգավիթի բաժնում, սեպտեմբերի 25-ին, հաղորդում է ստացվել, որ 3 օր առաջ Ե. Թադեւոսյան փողոցի մի բնակչուհու տնից կորել է 180.000 դրամ արժողության «Նոութբուք» համակարգիչը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 01.40-ին, 24-ամյա Տիգրան Մ.-ն ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել, որ ինքը տեխնիկական միջոցների գործադրմամբ հանել է իր տան 1-ին հարկում բնակվող կնոջ տան խոհանոցի ճաղավանդակը եւ հյուրասենյակից գողացել համակարգիչը՝ ինտերնետային կրիչի հետ միասին, որը վաճառել է իրեն անծանոթ մարդու՝ 30.000 դրամով:

Կատարվում է նախաքննություն: