«ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկում, սեպտեմբերի 25-ի երեկոյան, վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդուն եւ դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փախուստը կանխել են ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները: 

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: