Ոստիկանության Մարաշի բաժանմունքում, սեպտեմբերի 25-ին, 52-ամյա մի կին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, «Հեռուստաաշտարակի» հարեւանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ երթուղային տաքսուց իջել են երկու անծանոթ տղամարդիկ, իսկ ինքը նույն երթուղայինով երթեւեկելիս՝ քիչ անց հայտնաբերել է, որ իր պայուսակից բացակայում է դրամապանակը, որի մեջ եղել է 200 ԱՄՆ դոլար, 44.000 դրամ, 5 եվրո եւ 10 լարի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում՝ գողություն կատարելու կասկածանքով, ժամը 11.30-ին նշված վայրից  ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկվել 50-ամյա Ռուբեն Բ.-ն՝  «Գազան»  մականունով, եւ նույն թվականին ծնված Սամվել Մ.-ն: Նրանք խոստովանել են, որ կնոջ պայուսակից իրենք են գողացել դրամապանակը:

 Սամվել Մ.-ի մոտից հայտնաբերվել է դրամապանակը՝ գումարներով:

 Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին: