Հայաստանի տարածքում, սեպտեմբերի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված գողության 19 դեպքից բացահայտվել է 9-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու` 6 եւ խարդախության 8 դեպքերն էլ բացահայտվել են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3 , ավազակային հարձակման եւ գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 9 ավտովթար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























