Թուրք ոստիկանները բռնել են 18 քուրդ դատապարտյալներին, որոնք Բինգյոլ քաղաքի բանտից փախել էին՝ 70 մետրանոց թունել փորելով, հաղորդում է Reuters-ը:

Փախստականներին հաջողվել էր բռնել լեռներում՝ քաղաքից 16 կմ հեռու գտնվող գյուղի տարածքում, որտեղ նրանք փորձում էին թաքնվել հետապնդումից: Նրանք բոլորն էլ դատապարտված էին Քրդական բանվորական կուսակցության հետ համագործակցության մեղադրանքով, հաղորդում է Lenta.ru-ն:

2013թ. ՔԲԿ-ն եւ Անկարան պայմանավորվել էին հրադադարի շուրջ: Գրոհայինների զինաթափման կամ Իրաք ուղեւորվելու դեպքում թուրքական կառավարությունը խոստացել էր քրդական շրջաններում լայն քաղաքական, մշակութային եւ սոցիալական բարեփոխումներ իրականացնել: Սեպտեմբերի սկզբին, սակայն, քրդերը դադարեցրել էին զորքերի դուրսբերումը՝ պահանջելով Թուրքիայի խոստումների անհապաղ կատարում: ՔԲԿ-ն հրադադարից, սակայն, չի հրաժարվել: