Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը: 

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, անցնելով օրակարգային հարցերին, խորհուրդը նախ ի գիտություն է ընդունել նախորդ հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այնուհետեւ խորհուրդն անդրադարձել է Տրանշ 1-ի եւ 2-ի շինարարական աշխատանքներին խոչընդոտող գովազդային վահանակների ապամոնտաժման հարցերին: Վարչապետը հանձնարարել է լրացուցիչ քննարկել ներկայացված խնդիրները եւ ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Այնուհետեւ խորհրդին մանրամասներ են զեկուցվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3  Թալին-Գյումրի ճանապարհահատվածի նախագծի հատուկ համալիրը փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ:

Խորհուրդն ի գիտություն է ընդունել «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում ծրագրի ներկայացուցիչներից կազմված մասնագիտական խմբի Վրաստան կատարած այցի արդյունքները: