Այս պահին արտակարգ դրություն է Գյումրու օդանավակայանում: Այդ մասին տեղեկացնում են Aravot.am-ի ոստիկանական աղբյուրները:

Հայաստանի ոստիկանության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունը ստուգումներ է իրականացնում այստեղ, նրանք աշխատակիցներից ցուցմունքներ են վերցնում 122 տոննա վառելիքի կորստի համար:

Հարցաքննվում են գրեթե բոլոր աշխատակիցները, հատկապես նրանք, ովքեր կապված են անվտանգության ու վառելիքի մատակարարման հետ: