Կայանալիք նախագահական ընտրությունների առնչությամբ Ադրբեջանի  բոլոր 5274 ընտրատեղամասերը ապահովված են հեռախոսներով: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Իլտիմաս Մամեդովը:

Ընտրությունների կապակցությամբ 125 ընտրատեղամասեր ապահովված են օպտիկա-մանրաթելային կապի գծերով, ընտրատեղամասերի 20 տոկոսում տեսախցիկներ են տեղադրված: Այդ օրը ցանկացած ինտերնետ-օգտագործող կկարողանա հետեւել քվերակության ընթացքին՝ այցելելով ԿԸՀ կայք:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 9-ին: Պաշտոնի հիմնական հավակնորդը գործող նախագահ Իլհամ Ալիեւն է,որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2003-ից ի վեր: Ըստ երկրի փոփոխված սահմանադրության ՝ երկրի նախագահի պաշտոնի համար նույն անձը կարող է պայքարել անսահմանափակ անգամներ: