Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Գվատեմալայի նորանշանակ դեսպան Էրբերտ Էստուարդո Մենեսես Կորոնադոյին (նստավայրը` ք. Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապացությամբ: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, փոխնախարար Հովակիմյանը հաջողություն է մաղթել նրան և հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-գվատեմալական հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք կարեւորել են հայ-գվատեմալական համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում, քննարկեցին միջազգային կառույցներում փոխգործակցության հնարավորությունը: