Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 20.15-ին, 1938 թ. ծնված Սարո Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 128, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 57 փամփուշտ եւ «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























