Սեպտեմբերի 26-ին, ժամը 20.30-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերեատիվ խմբի կողմից Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1967 թ. ծնված Վահրամ Ա.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2006 թ. հունիսի 14-ից ոստիկանության  Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով: