Սեպտեմբերի 26-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Շեվրոլետ-Նիվա» մակնիշի  ավտոմեքենան Նոյեմբերյան-Երեւան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել գազի խողովակի, այնուհետեւ՝ ժայռաբեկորի, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել  են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: