Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում ավելի քան 1000 սատկած կրիաների հայտնաբերման փաստի առնչությամբ: Կարմիր գրքում գրանցված սատկած կրիաներին հայտնաբերել են Նովոսիբիրսկում՝ Օբի ափին: Ողջ մնացած կենքանիներին կհետազոտեն նովոսիբիրսկյան կենդանաբանական այգու բժիշկները:
ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ մեծաքանակ սատկած կենդանիներին հայտնաբերել են տեղաբնակները: 57 կենդանիներ ողջ են մնացել, նրանց տուփերով ոստիկանական բաժանմունք են տեղափոխել:
Անասնաբույժները նշում են, որ կենդանիների մոտ կան ջրազրկման, ցրտահարության բոլոր ախտանշանները:





























