Հետաքննությունը պարզել է 57-ամյա կնոջ գործողությունների դրդապատճառները, որը խեղդամահ է արել իր 4-ամյա թոռանը:

Հետաքննության ընթացքի մասին զեկույցը հրապարակվել է սեպտեմբերի 26-ին քննչական կոմիտեի մարզային վարչության կայքում, հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Հայտնի է, որ տատիկին զայրացրել են փոքրիկի չարաճճիությունները: Երեխան չի արձագանքել նրա նկատողություններին, ինչից հետո կինը որոշել է ձեռքերով խեղդել նրան:

Հայտնի, է որ կինը հաշվառված է հոգեբուժարանում: Ներկայումս կինը կալանավորված է: Հարուցվել է քրեական գործ: