Վրաստանի ԿԸՀ-ն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, պաշտոնապես ավարտել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը: Գրանցված 23 թեկնածուներից 10-ին առաջադրել են կուսակցությունները, իսկ 13-ին՝ նախաձեռնող խմբերը:
Վրաստանում նախագահի պաշտոնի համար կպայքարի 23 թեկնածու
«Մենք ամբողջությամբ ավարտել ենք թեկնածուների գրանցումը դեռեւս սեպտեմբերի 23-ին»,-«ՌԻԱ նովոստիին» հայտնել են Վրաստանի ԿԸՀ-ի մամուլի ծառայությունից:
Գրանցվել են հետեւյալ կուսակցությունների թեկնածուները՝
Լեյբորիստական կուսակցություն (Շալվա Նաթելաշվիլին), «Հանուն արդար Վրաստանի» (Սերգո Ջավախիձե), «Վրացական երազանք-Միասնական Վրաստան» (Գեորգի Մարգվելաշվիլի), «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» (Նինո Բուրջանաձե), «Միասնական ազգային շարժում (Դավիթ Բաքրաձե), Քրիստոնեա-դեմոկրատական շարժում (Գեորգի Թարգամաձե), Ժողովրդի կուսակցություն (Կոբա Դավիթաշվիլի), «Վրաստանի եվրոպական ժողովրդավարներ» (Զուրաբ Խարատիշվիլի), «Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցություն» (Թեյմուրազ Մժավիա), «Վրացի ավանդականականների կուսակցություն» (Ակակի Ասաթիանի):
Իսկ նախաձեռնող խմբերի կողմից առաջադրվել են հետեւյալ թեկնածուները՝
Միխայիլ Սալուաշվիլի, Նեստան Կիրթաձե, Գեորգի Լիլուաշվիլի, Լեւան Ճաճուա, Ավթանդիլ Մարգիանի, Նուգզար Ավալիանի, Գեորգի Չիխլաձե, Թեյմուրազ Բոբոխիձե, Նինո Ճանիշվիլի, Քարթլոս Ղարիբաշվիլին, Թամազ Բիբիլուրին, Մամուկա Ճոխոնելիձեն եւ Մամուկա Մելիքաշվիլին:





























