Գեղարքունիքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 13:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել. Մարտուն-Վարդենիս ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Մարտունի քաղաքի բնակիչ, 24-ամյա Հարություն Վարդանյանն իր կողմից վարած «ВАЗ 2121» (Նիվա) մակնիշի 24 ՕՕ 833 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակած երթեւեկելի գոտի եւ բախվել Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Արսեն Ավանեսյանի վարած «Ford Transit» մակնիշի 29 ՕՕ 291 համարանիշի ավտոմեքենային, հաղորդում է Shamshyan.com-ը: 

Վթարի հետեւանքով Հ. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունիի բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան շտապօգնության մեքենան տեղափոխել է Երեւան:

Հարություն Վարդանյանի հայրը՝ Վրույր Վարդանյանը, աշխատում է Գեղարքունիքի մարզի կադաստրի պետ: