Գիտնականները պարզել են, որ կանաչ թեյի բաղադրության մեջ ընդգրկված կոֆեինը եւ L-տեանին ամինաթթուն բարձրացնում են  տղամարդկանց մտավոր աշխատունակությունը:

Հոլանդացի մասնագետները հետազոտություն են անցկացրել 44 կամավորների շրջանում: Պարզվել է, որ փորձարկման այն մասնակիցների մոտ, որոնք թեստից 20-60 րոպե առաջ կանաչ թեյ են խմել, գլխուղեղի ակտիվությունն ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, որոնք կանաչ թեյ չեն խմել, հաղորդում է Pravda.ru-ն:

Հիտնականները նաեւ հիշեցնում են, որ կանաչ թեյն օգտակար է աթերոսկլերոզի, շաքարախտի, ավելորդ քաշի եւ ստամոսքի բորբոքային հիվանդությունների դեպքում: