Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանն այսօր սեպտեմբերի 27-ին, ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Նման որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը:
ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի կենտրոնից հայտնում են, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Կարեն Փոլադյանը:





























