Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված տոնակատարության ժամանակ այսօր՝ սեպտեմբերի 27-ին ոլորտի ներկայացուցիչները ստացան մրցանակներ:

ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգեւատրվեցին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր տնօրեն Ամի Միրոն, «Հոգ ընտանիքին» հիմնադրամի նախագահ, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոն:

• 2011 թվականին Vettor Giusti  զբոսաշրջային պաստառների ցուցահանդես-մրցույթում «Ժողովրդի ընտրություն» անվանակարգում հաղթող ճանաչված «Զվարթնոց» լուսանկարի հեղինակ, լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանը,

• 2013 թվականին Vettor Giusti  զբոսաշրջային պաստառների ցուցահանդես-մրցույթում Եվրոպայի տարածաշրջանի հաղթող ճանաչված «Քարերի Սիմֆոնիա» լուսանկարի հեղինակ, լուսանկարիչ Սուրեն Մանվելյանը,

• Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը,

• «Թուֆենկյան հոսփիթալիթի» ՍՊԸ տնօրեն Հակոբ Հակոբյանը,

• զբոսավարներ Նոռա Գասպարյանը եւ Ջուլիետա Խլոյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության շնորհակալագրով խրախուսվեցին.

• ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի զբոսաշրջության ավագ փորձագետ Արմինե Իսրայելյանը,

• Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ավագ փորձագետ Մարիամ Բաբայանը,

• «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միություն» իրավաբանական անձանց միությունը,

• Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Վլադիմիր Պողոսյանը,

• անհատ ձեռնարկատեր Գոհար Գևորգյանը /զբոսաշրջային տուն/,

• «Արվասար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ռուզաննա Նահապետյանը,

• «Իվենթ Սոլուշընզ Ընդ Ինսենթիվս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը,

• «Էլիտ Բաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյունը,

• Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի հայաստանյան ներկայացուցչությունը,

• Բարմենների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը,

• Նաիրա Խառատյանը (զբոսաշրջային տուն):