Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 18.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի պատշգամբում լվացքի պարանից կախված քաղաքացի կա, որի դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները 2-րդ հարկի պատշգամբից իջեցրել են 84-ամյա Լենա Բ.-ի դին:





























