Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2013 թ. հոկտեմբերի 7-ից գործարկվելու է Երեւան քաղաքի Եղվարդի խճուղում (Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր 2 թաղամասի մոտ) տեղադրված արագաչափ սարքը՝ Երեւան քաղաքից դեպի Եղվարդ քաղաք ուղղությամբ, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:





























