Գարեգին Նժդեհի հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 28-ին ժամը 07:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են 33-ամյա Արտակ Խաչատրյանի վարած Opel մակնիշի եւ 58-ամյա Ալբերտ Գեւորգյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից: Վթարի հետեւանքով կա 4 տուժող: Էրեբունի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ Opel-ի ուղեւորներ՝ 60-ամյա Սուսաննա Բաղդասարյանը դեռ հիվանդանոցում է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում, իսկ 29-ամյա Ռուզաննա Հարությունյանը ստանալով առաջին բուժօգնություն գնացել է տուն:
Նշենք, որ Mercedes-ի ուղեւորները տատ ու թոռ 10-ամյա Սուսաննա Գեւորգյանն եւ 53-ամյա Սուսաննա Գեւորգյանը վթարի վայրում են առաջին բուժօգնություն ստացել եւ հիվանդանոց տեղափոխվելու կարիք չեն ունեցել:





























