Սեպտեմբերի 28-ին, ժամը 12.21-ին ահազանգ է ստացվել, որ

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շահումյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 68 տան մոտ, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, նռնակ է հայտնաբերվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Արթիկ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է «Ֆ-1» տիպի մարտական նռնակ է՝ առանց պայթուցիչի:

Ոստիկանները հայտնաբերված նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք: