Բարոնուհի Քերոլայն Քոքսը շատ կարեւոր է համարում ստեփանակերտում օդանավակայանի աշխատանքների վերաբացման աշխատանքների հեռանկարը: Իր կարծիքը բարոնուհին հայտնել է NEWS.am-ի, haynews.am-ի եւ tert.am-ի թղթակիցների հետ զրույցում:
«Շատ լավ կլիներ, եթե օդանավակայանի բացումը կայանար: Դա հումանիտար օգնություն հասցնելու համար, բեռների կամ հիվանդների տեղափխման համար կարեւոր քայլ է»,- ընդգծել է Քերոլայն Քոքսը:
Ստեփանակերտի օդանավակայանը դեռ չի գործում, եւ չվերթների վերաբացումը Ադրբեջանում ոչ միանշանակ արձագանք է հարուցել: Այդ երկրի իշխանությունները բազմիցս հանդես են եկել սպառնալիքով՝ հարվածել Ստեփանակերտ ժամանող ինքնաթիռներին: Վերջերս Ադրբեջանի կառավարությունը որոշում ընդունեց, որը «իրավական հիմք» է ստեղծում այդ սպառնալիքների համար:





























