Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Անկախության փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի մուտքի դուռը քամուց փակվել է, բանալին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Ժ. Ե.-ին պատկանող բնակարանի դուռը: