Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 27-ի երեկոյան, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 52-ամյա Ժիրայր Թ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա սեպտեմբերի 7-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:





























