Սեպտեմբերի 27-ին, ժամը 14.50-ին, 72-ամյա Լյուդվիգ Կ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի` 80, ազդանշանային՝ 16 փամփուշտ, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 20 փամփուշտով, «ՌՊ-46» ականի նմանվող առարկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: