Ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել 44-ամյա Սուսաննա Ա.-ն եւ հայտնել, որ սեպտեմբերի 27-ի երեկոյան դանակով իր վրա է հարձակվել հարեւանը, որին ինքը փայտով հարվածել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ին, Սուսաննա Ա.-ի հարեւանը` 81-ամյա Պետիկ Ն.-ն, շենքի աստիճանահարթակում նրան դանակով սպանության սպառնալիքներ է տվել, ինչից վախենալով՝ կինը փայտով 2 անգամ հարվածել է Պետիկ Ն.-ին եւ պատճառել վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական եւ դատաքրեագիտական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:





























