Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ապագան կառուցում է հավասարության ու ժողովրդավարության սկզբունքների հիման վրա: Այդ մասին NEWS.am-ի, haynews.am-ի եւ tert.am-ի թղթակիցների հետ զրույցում հայտնել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը:
«Ես շատ սիրում եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ու համակրում եմ նրան: Այն, թե ինչպես ղարաբաղցիները պաշտպանեցին իրենց հարենիքը պատերազմի ժամանակ: Եւ այժմ նրանք զարգացնում են իրենց հայրենիքը, հավասարության ու ժողովրդավարության սկզբունքների հիման վրա կառուցում են իրենց ապագան: Այցելելով Լեռնային Ղարաբաղ՝ ես բավական գեղեցիկ տներ տեսա: Ես միշտ ասել եմ, որ հայերը կարող են մոխրից գեղեցիկը ստեղծել: Եւ դա դուք կարող եք տեսնել Արցախում»,- նշել է Քերոլայն Քոքսը:





























