Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Մուշեղ Աբգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից:

 Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1982 թ. մայիսի 21, ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Սարալանջ

Կրթություն

1996-1999 թթ. - Ապարան քաղաքի Գիտությունների ազգային ակադեմիային կից ֆիզիկամաթեմատիկական դպրոց

1999-2004 թթ. - Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտության ֆակուլտետ, պատմաբան-իրավագետի որակավորում

Աշխատանքային գործունեություն

2008–2011 թթ. - Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի Ապարանի մասնաճյուղի տնօրեն

2009–2013 թթ. - «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի ղեկավար

2013 թ. առ այսօր - «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Արագածոտնի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար

2013 թ. սեպտեմբերի 28-ից` ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ

Այլ տվյալներ

2004–2006 թթ. ծառայել է ԼՂՀ 3-րդ պաշտպանական շրջանում՝ որպես նռնականետային դասակի հրամանատար: Տիրապետում է ռուսերենի և անգլերենի:

Կուսակցական պատկանելությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ որդի: