Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Աշոտ Մարդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1968 թ. նոյեմբերի 11, ք. Գորիս

Կրթություն

1985-1987 թթ. - Թուրքմենստանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ

1989-1992 թթ. - Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն

1992-1995 թթ. - Գորիսի շրջխորհրդի գործկոմի ֆինանսական բաժնի

վերստուգիչ տեսուչ

1996-1997 թթ. - Գորիսի քաղաքային խորհրդի գործկոմի ‎‎ֆինանսական բաժնի վարիչ

1997-1999 թթ. - Գորիսի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ

1999-2000 թթ. - ՀՀ ‎ֆինանսների նախարարության վերահսկողության Սյունիքի բաժնի 1-ին կարգի վերահսկիչ-վերստուգիչ

2000-2004 թթ. - Գորիսի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ

2004-2005 թթ. - ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ‎ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսական բաժնի պետ

2005 – 2013 թթ. - ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ‎‎ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ

2013 թ. սեպտեմբերի 28-ից` ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ

Այլ տվյալներ

1987-1989 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ունի ՀՀ ՔԾ 1-ին դասի խորհրդականի

դասային աստիճան:

Կուսակցական պատկանելությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա: