Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Սերժիկ Սրապիոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1957 թ. ապրիլի 6, ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արտաշար

Կրթություն

1977-1983 թթ. - Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի եւ գրականության բաժանմունք

1983-1986 թթ. - Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի եւ գրականության բաժանմունք, ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն

1973-1975 թթ. – ՀՀ Արմավիրի մարզ, Եղեգնուտի սովխոզ, բանվոր

1989 թ.-ից առ այսօր - Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի եւ գրականության բաժնի «Հայ գրականության պատմություն» ամբիոնի դասախոս

2013 թ. սեպտեմբերի 28-ից` ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ

Այլ տվյալներ

1975-1977 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, ունի մոտոհրաձգային պահեստազորի ավագ լեյտենանտի կոչում: Բանասիրական գիտությունների թեկնածու է:

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա, երկու թոռ: