Դոնի Ռոստովի սեփական տներից մեկում իրավապահները դաժան տեսարանի են ականատես եղել: Տանը միանգամից չորս հոգու դիակ են գտել` երկու տղամարդու եւ երկու կնոջ: Մարմիններին դանակի հարվածների բազմաթիվ հետքեր են եղել:

«Դոնի Ռոստովի սեփական տներից մեկում չորս հոգու դիակ են գտել` երկու տղամարդու եւ երկու կնոջ` դանակով հասցրած բազմաթիվ վերքերով, ինչն էլ դարձել է մահվան պատճառ», - «Ինտերֆաքսին» հայտնել են ՌՔԿ տարածաշրջանային քննչական վարչությունից:

Բոլոր սպանվածները միասին նույն տանն էին ապրում: Քննիչները փորձում են պարզել` ով եւ հանուն ինչի է վերացրել ամբողջ ընտանիքը:

Հարուցվել է քրեական գործ: