Երեւանի Զ. Անդրանիկի փողոցում` «Բիբլոսբանկի» մոտակայքում, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, ավտոմեքենա է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Ջուլի» տաքսի ծառայությանը պատկանող «Կիա Ռիո» մակնիշի 14 ԼU 791 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 59-ամյա Հ. Լ.) երթեւեկելի հատվածից դուրս է եկել, բախվել ճամփեզրի արգելապատնեշին եւ բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.15-ին, մարվել՝02.19-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ սրահն՝ամբողջությամբ:





























