Ռուսաստանի ԶՈՒ  Գլխավոր շտաբի պետի տեղակալ Վասիլի Սմիրնովը հրաժարականի դիմում է ներկայացրել: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բավարարել է խնդրանքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովի խոսքերը:

Տվյալ պահին Սմիրնովը շարունակում է  աշխատանքը, քանի որ առայժմ որոշվում է Սմիրնովին փոխարինողի թեկնածությունը: Հավանական թեկնածուներն առնվազն հինգն են, հայտնել է Պանկովը:

Վասիլի Սմիրնովը Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2002թ.-ից, նաեւ գլխավորում է ԳՇ-ի Գլխավոր կազմակերպչական-զորահավաքային վարչությունը: