Օշական գյուղի Մաշտոցի փողոցում, սեպտեմբերի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Օպել Ֆռոնտեռա» մակնիշի ավտոմեքենան բախվել է Էլեկտրասյանը, որը կոտրվելով՝ ընկել է 51-ամյա Մեսրոպ Միրիջանյանի գլխին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: