Երեւանի Խորենացու փողոցի թիվ 69 շենքի դիմաց, սեպտեմբերի 28-ին, ժամը 00.20-ին, BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: