Արզական գյուղի տարածքում, Աղվերանում ոչ «Գրանդ Քենդին», ոչ էլ «Գրանդ հոլդինգի» որեւէ ընկերություն սեփականություն չունի:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Գրանդ Քենդիի» մամուլի ծառայության ղեկավար Վահրամ Բրուտյանը՝ անդրադառնալով Արզական գյուղում գտնվող «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տարածքում հրդեհի բռնկվելու մասին լուրին:

«Այդ տարածքում որեւէ սեփականություն չունենք, դիմել ենք Արտակարգ իրավիճակների նախարարություն եւ հույս ունենք, որ կճշտեն ու կհերքեն»,- ասաց մամուլի քարտուղարը:

ԱԻՆ-ից հայտնեցին, որ անտառային տնտեսությունից աշխատակիցներին հայտնել էին, որ նշված տարածքը «Գրանդ Քենդիին» է, սակայն ահազանգերից հետո ճշտել են եւ պարզվել է, որ այն «Գրանդ Քենդիի» հետ կապ չունի: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 22.53-ին տեղեկատվություն է ստացվել , որ Կոտայքի մարզի Արզական գյուղի «Արթուրս» հանգստյան գոտու մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզական գյուղում գտնվող «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տարածքում: Ամբողջությամբ այրվել է 6 չբնակեցված վագոն տնակ՝ (600 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.20-ին, մարվել՝ 04.05-ին:

Նշենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին «Գրանդ Քենդիում» իսկապես հրդեհ էր բռնկվել, այրվել էր 1800 քառակուսի մետր տարածք, ժամեր շարունակ հրջեջները փորձում էին այն մարել: