Երեւանի Ռուբինյանց փողոցի 2 շենքի դիմաց, սեպտեմբերի 28-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան բախվել է հետիոտնին զիջող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային, որն էլ ինքնաբերաբար առաջ գնալով` վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: