Երեւանի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 51/1 հասցեի դիմաց, սեպտեմբերի 28-ին, ժամը 01.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ծառին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:





























