Երեւանի Նուբարաշենի 9-րդ եւ 14-րդ փողոցների խաչմերուկում, սեպտեմբերի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղային, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 22.40-ին, ոստիկանություն է ներկայացել 65-ամյա տղամարդ եւ հայտնել, որ նշված վրաերթը, «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:

Կատարվում է քննություն: