Երեւանի Սվաճյան փողոցի թիվ 27 հասցեի մոտ, սեպտեմբերի 28-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Կավասակի» մակնիշի մոտոցիկլետի վարորդը, ընթացքի ժամանակ, վայր է ընկել մոտոցիկլետից եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: