Վրաստանի «Երիտասարդ փաստաբաններ» կազմակերպությունը հայտարարել է զինծառայողների սննդային թունավորման մասին:  Կազմակերպությունից «IPN»-ին հայտնել են, որ  սեպտեմբերի 16-22-ը 11-րդ զորամասում, ինժեներական եւ 31-րդ գործարանում տեղակայված զորամասերում  330 զինվորի սննդային թունավորման դեպք է գրանցվել: Ընդ որում, կազմակերպությունը հույս է հայտնել, որ պաշտպանության նախարարությունը չի փորձի թաքցնել թունավորման փաստը:

Միաժամանակ գործակալությունը հայտնում է, որ Վրաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում այս տեղեկությունը:

Վրաստանի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լեւան Ջորբենաձեն «Երիտասարդ փաստաբաններին» խորհուրդ է տվել նախքան տեղեկություն տարածելը ճշտել դրա հավաստիությունը: