Մոսկվայի հարավ-արեւելքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի մասին սեպտեմբերի 29-ին ոստիկաններին են հաղորդել տեղի բնակիչները, որոնք աղմուկ են լսել:
Պարզվել է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել տնտեսվարող սուբյեկտների միջեւ: Մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են պահեստ եւ տարբեր գործիքների եւ փայտերի միջոցով կոտրել ՎԱԶ-210099 եւ Daewoo Lanos ավտոմեքենաները: Դրանից հետո նրանք ծեծի են ենթարկել տեղի թիկնապահներին եւ փախել դեպքի վայրից:
Միջադեպից հետո երկու տուժածներ ստիպված են եղել բժշկի դիմել: Տուժողների առողջական վիճակի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:
Ոստիկանությունում հաղորդել են, որ զանգվածային ծեծկռտուքը երկու մասնավոր ընկերությունների տարաձայնության արդյունք է: Երկու ընկերություններն էլ ցանկանում են աշխատել պահեստի տարածքում, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:





























