Դոնի Ռոստովում 4 հոգանոց ընտանիքի սպանության կասկածանքով արդեն ձերբակալվել է Ռուսաստանի Ռոստովի մարզի Միլերովսկի շրջանի 29-ամյա բնակիչը: Նա խոստովանել է իր մեղքը: Այս մասին հաղորդում է «ՌԱՓՍԻ»-ն:
Ինչպես հաղորդում է «Life News»-ը, 29-ամյա բանվոր Իվան Պ. 4 հոգանոց ընտանիքից վրեժխնդիր է եղել:
Նախնական տվյալներով՝ նա սպանել է 73-ամյա Զինաիդա Սկրիննիկին, 75-ամյա Ալեքսանդր Սկրիննիկին, նրանց 45-ամյա դստերն ու 28-ամյա թոռին: Պատճառը վերջինիս 50 հազար ռուբլի պարտքն է եղել:
Ինչպես հարցաքննության ժամանակ է պարզվել, վերջերս բանտարկությունից ազատված Անտոն Գայվոնենկոն (թոռը) աշխատել է նույն շինարարական ընկերությունում, ինչ Իվան Պ.-ն: Անտոնը 50 հազար ռուբլի պարտք է վերցրել գործընկերոջից սակայն չի կարողացել ժամանակին հետ վերադարձնել:
Անտոնի տուն գալով՝ կասկածյալը դանակահարել է նրան, որից հետո «վերջ տվել» նաեւ մյուս ականատեսների կյանքին:
Հիշեցնենք, որ 4 հոգանոց ընտանիքի անդամների դանակահարված մարմինները հայտնաբերել էին Ռոստովի մասնավոր տներից մեկում:
Ռոստովում չորս անձից բաղկացած ընտանիք են վերացրել http://news.am/arm/news/173569.html





























