Հայաստանի Ազգային ժողովը սեպտեմբերի 30-ին կայացած նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ կողմ է քվեարկել «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելուն:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, 110 պատգամավորներ կողմ են քվեարկել օրինագծին, ձեռնպահ եւ դեմ քվեարկողներ չեն եղել: Այսպիսով, Հայաստանում մեդիաոլորտի գործունեությունը կկարգավորվի նոր օրենքի համաձայն:
Հիշեցնենք, որ դա ենթադրում է մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, ինտերնետ կայքերից, ամսագրերից եւ պարբերականներից կարելի է վերատպել միայն «նպատակն արդարացնող ծավալով»: Անկախ վերատպության ծավալներից, այն չպետք է ամբողջությամբ բացահայտի հոդված էությունը եւ պետք է բացառի սկզբնաղբյուրից օգտվելու անհրաժեշտությունը: Հոդվածից մի հատված վերատպելու պարագայում պետք է սկզբնաղբյուրի վրա հղում տալ: Պարտադիր է էլեկտրոնային լրատվամիջոցների վրա հղում տեղադրելը:





























