Արմավիր-Երեւան ճանապարհի 20-րդ կմ-ին, սեպտեմբերի 29-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա Բորիս  Չաթոյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Կատարվում է քննություն: