Լոռիի մարզի Դսեղ գյուղի «Օհանա թալա» կոչվող հանդամասում, սեպտեմբերի 29-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «ԳԱԶ-66» մակնիշի բեռնատարը գլորվել է ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























